Armenian Squash Federation


  

Նորություններ

Պետերբուրգյան գավաթ 2013


Օրերս «Գրանդ Սպորտ»-ի սքվոշի մարզիչ Հայկ Ավետիսյանը, և իր սան Սերգո Գրիգորյանը մեկնեցին Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու սքվոշի միջազգային բաց առաջնությանը: Մարզումներն ու մրցումներն անցկացվեցին 3 օր, մրցում էին 7 կարգերում, մասնակցում էին 115 ներկայացուցիչներ տարբեր երկրներց՝ Ռուսաստանից, Հայաստանից, Ուկրաինայից, Շվեդիայից,   Ֆինլանդիայից, Ուելսից, Եգիպտոսից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Լիբանանից և այլն: Մրցումներն անցկացվեցին  «Pro» խաղային սպորտաձևերի ակումբում: 

\"\"

Հայաստանյան մարզիկներն իրենց ինքնավստահ ու պրոֆեսիոնալ խաղով զարմանալի ցուցանիշներ ունեցան: Հայկ Ավետիսյանը մրցեց M1 և M2 կարգերում, ու ի ուրախություն մեզ, դարձավ երկակի մրցանակակիր: M2 կարգում գրավեց I տեղը, իսկ M1-ում `III տեղը: 

\"\"

Իսկ 15-ամյա պատանի Սերգո Գրիգորյանը, որ դեռևս 2012թ.-ին մրցում էր «Junior» –կարգում, ապշեցրեց բոլորին՝ այս անգամ մրցելով M2 կարգում, զբաղեցրեց II տեղը: Սերգոն սքվոշի ասպարեզում է ընդամենը 1,5 տարի: Առաջիկայում պատրաստվում է մասնակցել ևս մի քանի մրցումների:

\"\"

Հաջողություն ենք մաղթում մեր մարզիկներին հետագա բոլոր մրցաշարերում փայլուն խաղ ցուցադրելու և նորանոր հաղթանակներ ունենալու համար:


Վերադառնալ