Armenian Squash Federation


  

Նորություններ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՔՎՈՇԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ԿԻԵՎՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ «ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ» ՍՔՎՈՇԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻՆ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՔՎՈՇԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ԿԻԵՎՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ «ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ» ՍՔՎՈՇԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻՆ

Հայաստանից Կիև մեկնեցին Հայկ Ավետիսյանը, Սերգեյ Քեշիշյանը, Սերգո Գրիգորյանը և Հովհաննես Գրիգորյանը` մասնակցելու մայիսի 31-ից մինչև հունիսի 2-ը Կիևում անցկացվող «Տարվա եղանակներ» սքվոշի միջազգային մրցաշարին: Մրցաշարին մասնակցում էին մարզիկներ 5 տարբեր երկրներից` Ռուսաստանից, Մոլդովայից, Բելարուսիայից, Հայաստանից և իհարկե Ուկրաինայից: Չորս մարզիկներն էլ մրցում էին «M1» կատեգորիայում: Հաշվի առնելով այլազգի մասնակիցների պատրաստվածությունն ու փորձը և չնայած, որ Հայաստանի մարզիկները զբաղվում են սքվոշ սպորտաձևով ընդամենը 2 տարի, նրանք ուժ ու եռանդ չէին խնայում մրցաշարում հաղթելու համար: Սակայն միայն Սերգեյ Քեշիշյանը կարողացավ հասնել մինչև եզրափակիչ:  Եզրափակիչ խաղում մեծ ջանքեր պահանջվեցին Ռուսաստանի մարզիկին խաղը հաղթելու համար` 2:0 (11:9, 11:8), և Սերգեյ Քեշիշյանը զբաղեցրեց 3-րդ տեղը:


Դիտել նկարները:


Վերադառնալ