՛՛Armenian Junior Open 2016՛՛ եվրոպական 1-ին բաց առաջնություն

Սքվոշի Հայկական Ազգային Ֆեդերացիան հանդիսանում է Համաշխարհային Սքվոշի Ֆեդերացիայի (WSF) և Եվրոպայի Սքվոշի Ֆեդերացիայի (ESF) անդամ: Նպատակ ունենալով այս չափազանց դինամիկ սպորտաձևը զարգացնել Հայաստանում, հոկտեմբերի 21-23-ը Եվրոպայի սքվոշի ֆեդերացիայի հետ համատեղ (ESF) ”Գրանդ Սպորտ” մարզահամալիրում անցկացվեց սքվոշ մարզաձևի առաջին պատանեկան բաց առաջնությունը ` “Armenian Junior Open 2016”-ը:
Առաջնությունն անցկացվում էր 3 կատեգորիաներում`
- Girls -U 13 ( մինչև 13 տարեկան աղջիկների կատեգորիա)
- Boys -U 13 ( մինչև 13 տարեկան տղաների կատեգորիա)
- Boys -U 15 (մինչև 15 տարեկան տղաների կատեգորիա)
Առաջնության մասնակից պատանիներն ամիսներ շարունակ մարզվել են ”Գրանդ Սպորտ” մարզահամալիրում արհեստավարժ մարզիչների կողմից: Մարզումների ընթացքում, ձեռք բերելով նորանոր տեխնիկական հմտություններ, այժմ պատրաստ են մրցել միմյանց հետ, որը պատանի սքվոշիստներին կհաղորդի մրցակցային ոգի և ամուր կամք:
Հոկտեմբերի 23-ին տեղի կունենա առաջնության եզրափակիչ մրցապայքարը, այնուհետև մարզիկների պարգևատրման արարողությունը: