''Austrian Junior Open'' սքվոշի պատանեկան առաջնություն Ավստրիայում

Սքվոշի հայկական ազգային ֆեդերացիայի պատանի մարզիկներ Լևոն Հարությունյանը /BU15/, Մարատ Սարգսյանը /BU13/, Շուշան Հարությունյանը /GU15/ և Էլեն Երիսփոխյանցը /GU13/ սքվոշի մարզիչ Հայկ Ավետիսյանի գլխավորությամբ փետրվարի 24-26 մասնակցեցին Ավստրիայի Վիեննա քաղաքում անցկացվող ՛՛Austrian Junior Open՛՛ պատանիների միջազգային առաջնությանը:
Առաջնության գլխավոր կազմակերպիչն էր միջազգային մրցավար, սպորտի վարպետ Միքայել Խանը: Նշենք , որ նա 2011թ.-ին սքվոշի հայկական ազգային ֆեդերացիայում անցկացրել է սքվոշի վարպետության դասընթացներ:
՛՛Austrian Junior Open՛՛ պատանեկան առաջնությանը մասնակցում էին պատանի սքվոշիստներ Հայաստանից, Ուելսից, Նորվեգիայից, Իսպանիայից, Պակիստանից, Քուվեյթից և այլ երկրներից /ընդհանուր 29 պետությունից շուրջ 172 մասնակիցներ/:
՛՛Գրանդ Սպորտ՛՛ մարզաառողջարարական համալիրը մաղթում է սքվոշի հայակական ազգային ֆեդերացիայի մասնակիցներին նոր ոգեշնչումով հաճախել սքվոշի մարզումների, և Ավստրիայում տարեկիցների հետ մրցումենրի ընթացքում փորձի փոխանակման արդյունքում ստացած նորանոր ձեռքբերումները կիրառել առօրյա մարզումների ժամանակ: Եվ իհարկե, ակնկալում ենք հետագա առաջնություններում ունենալ հաղթանակած մասնակիցներ: