Armenian Squash Federation


  

Առաջնություններ

ՍՔՎՈՇԻ ԱՌԱՋԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՍՔՎՈՇԻ ԱՌԱՋԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

PSA WORLD TOUR շուրջերկրյա արշավը նաև հանգրվանեց Հասյաստան՝ սքվոշի հայկական ազգային ֆեդերացիա:

Օգոստոսի 4-ից 9-ը ՛՛Գրանդ Սպորտ՛՛ մարզահամալիրում անցկացվեց Հայաստանում սքվոշի առաջին միջազգային առաջնությունը: Հատուկ առաջնությանը մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանաել սքվոշի մարզիկներ Եգիպտոսից, Անգլիայից, Բելգիայից, Լիբանանից, Չեխիայից, Պարսկաաստանից: Առաջնությանը մասնակցում էին նաև սքվոշի հայկական ազգային ֆեդերացիայի մարզիկները:

Առաջնության կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերն անցկացվեցին ՛՛Գրանդ Սպորտ՛՛ մարզահամալիրի նորակառույց ապակյա սքվոշի կորտում, որը միակն է մեր տարածաշրջանում և լիովին համապատասխանում է միջազգային ձևաչափերին:

Մրցաշարի ընդհանուր արդյունքներին կարող եք ծանոթանալ PSA-ի պաշտոնական կայքում. https://psaworldtour.com/tournaments/view/6189

Իսկ հաղթող ճանաչվեց 29-ամյա  եգիպտացի մարզիկ Մազեն Գամալը: Նա եզրափակիչում պայքարեց և հաղթեց չեխ մարզիկ Յան Կոուկալին, իսկ եզրափակիչում՝ անգլաիցի մարզիկ Նաթան Լեյքին: Գամալը PSA-ի աառաջնությունում գրանցեց 7-րդ հաղթանակն՝ ապահովելով իր բարձր դիրքերը սքվոշի դասակարգման աղյուսակում:

Սքվոշի հայկական ազգային ֆեդերացիայի կազմակերպիչները ոգևորված էին, քանզի սա ևս մեկ քայլ էր, որը միտված է խթանելու, զարգացնելու սքվոշը հայ սպորտասերների շրջանում:

 

Դիտել նկարները


Վերադառնալ