Սքվոշի կանոնները

Սքվոշի կանոնները

1.Խաղ

1.1. Միայնակ կարգում սքվոշ խաղում են երկու հոգով` օգտագործելով ձեռնաթիակներ և հատուկ ռեզինե գնդակ` նախատեսված միայն սքվոշ խաղալու համար:

1.2. Խաղը բաղկացած է խաղարկություններից: Յուրաքանչյուր խաղարկության սկզբում խաղացողներից մեկը մատուցում է (սկզբնահարված) գնդակը, իսկ երկրորդ խաղացողը ընդունում է այն:

1.3. Յուրաքանչյուր մրցախաղ բաղկացած է 3 կամ 5 խաղակեսերից և շարունակվում է մինչև 3 հաղթական խաղակես:

1.4. Յուրաքանչյուր խաղացող խաղարկությունը հաղթելու դեպքում ստանում է միավոր: Եթե խաղարկությունը հաղթում է մատուցումը ընդունող խաղացողը, ապա նա ստանում է միավոր և  մատուցման իրավունքը:

1.5. Յուրաքանչյուր խաղ գնահատում է մրցավարը:

2. Նախավարժանք և գնդակի «տաքացում»

2.1. Մրցախաղը սկսելուց առաջ խաղացողներին թույլ է տրվում օգտվել սքվոշի կորտից 5 րոպե միասին նախավարժանք կատարելու համար: Մրցավարը 2.5 րոպե անց պարտավոր է զգուշացնել, որ ժամանակի կեսը անցել է և հարկավոր է փոխվել տեղերով, որից հետո խաղացողները պետք է կատարեն տեղերի փոփոխություն և շարունակեն նախավարժանքը: Երբ նախավարժանքը ավարտվում է, մրցավարը պետք է հայտարարի նախավարժանքի ավարտի մասին:

2.2. Նախավարժանքից հետո տրվում է ընդմիջում 90 վայրկյան:

3. Միավորների հաշվարկման համակարգ

3.1. Յուրաքանչյուր խաղակես շարունակվում է մինչև 11 միավոր, բացառությամբ այն դեպքերի, երբ հաշիվը դառնում է 10-10: Այս դեպքում խաղը շարունակվում է այնքան ժամանակ մինչև միավորների տարբերությունը չի հասնում երկուսի:

3.2. Յուրաքանչյուր խաղարկության ավարտից հետո մրցավարը հայտարարում է հաշիվը:

4. Մատուցում (սկզբնահարված)

4.1. Յուրաքանչյուր խաղարկություն սկսվում է մատուցումից: Առաջին խաղակեսի մատուցման իրավունքը որոշվում է պտտելով  ձեռնաթիակի բռնակը: Խաղացողը, ով հաղթում է խաղակեսը, ստանում է մյուս խաղակեսի առաջին մատուցման իրավունքը:

4.2. Յուրաքանչյուր խաղակեսի սկզբում և մատուցման իրավունքի փոփոխման դեպքում, մատուցող խաղացողը իրավունք ունի ընտրել մատուցման դաշտի աջ կամ ձախ մասը խաղարկությունը սկսելու համար: Այն դեպքում, եթե խաղացողը պահպանում է մատուցման իրավունքը, ապա հաջորդ մատուցումը պետք է կատարվի մատուցման դաշտի հակառակ կողմից:

4.3. Մատուցման համար անհրաժեշտ է գնդակը` ձեռքով կամ ձեռնաթիակով, նետել վերև հետո ձեռնաթիակով հարվածել: Եթե գնդակը վերև նետելուց հետո խաղացողը չի հարվածում գնդակին, ապա ստանում է մատուցումը կրկնելու իրավունք:

4.4. Եթե խաղացողը մի քանի անգամ մատուցման ժամանակ գնդակին չի հարվածում, ապա մրցավարի կողմից ստանում է նկատողություն, որից հետո ևս մեկ անգամ գնդակին չհարվածելու դեպքում մատուցման իրավունքը անցնում է հակառակորդին:

4.5. Մատուցող խաղացողին տրվում է միայն մեկ մատուցում:

4.6. Մատուցումը ընդունող խաղացողը կարող է կանգնել դաշտի ցանկացած մասում` չխանգարելով գնդակը մատուցող խաղացողին:

4.7. Մատուցման ժամանակ ձեռնաթիակով հարվածելով գնդակին` մատուցող խաղացողը պետք է հարվածի կորտի առջևի պատին այնպես, որպեսզի գնդակը դիպչի մատուցման գծից վեր            ( Service Line) և եզրագծից ներքև (Out Line): Հետևյալ կանոնը խախտելու դեպքում մրցավարը հայտարարում է սխալի մասին:

4.7. Առջևի պատին դիպչելուց հետո գնդակը պետք է վերադառնա մատուցումը ընդունող խաղացողի դաշտի ետևի քարորդ մասը, որը սահմանափակվում է մեջտեղի գծով (Half Court Line),  մատուցման առջևի գծով (Short Line), ետևի և կողային պատերով: Հետևյալ կանոնը խախտելու դեպքում մրցավարը հայտարարում է սխալի մասին:

4.8. Մատուցման ժամանակ մատուցող խաղացողի ոտքը պետք է  լինի մատուցման դաշտում: Չի թույլատրվում ոտքով դիպչել գծերից որևէ մեկին: Հետևյալ կանոնը խախտելու դեպքում մրցավարը հայտարարում է սխալի մասին:

5. Խաղարկություն

Ճիշտ մատուցումից հետո խաղացողները հերթականությամբ հարվածում են գնդակին մինչև որևէ խաղացողի սխալվելը:

Սխալվելուց հետո խաղը դադարեցվում է: Խաղը դադարեցնելուց հետո խաղացողը կարող է խնդրել կրկնել խաղարկությունը, այս դեպքում մրցավարը անմիջապես պետք է հայտարարի խաղի ընթացքի մասին` ի օգուտ այս կամ այն խաղացողի:

6. Ճիշտ պատասխան հարված

6.1. Հարվածը ընդունող խաղացողը պետք է հարվածի  մինչև  գնդակի երկրորդ դիպումը հատակին:

6.2. Հարվածից հետո, և հատակին գնդակի առաջին դիպումից հետո գնդակը պետք է  դիպչի ձայնային վահանակից վերև , կամ պետք է դիպչի ետևի կամ կողային պատերին: Սակայն գնդակը այլևս չի կարող դիպչել խաղացողին, խաղացողի սպորտային հագուստին կամ հակառակորդի ձեռնաթիակին, հակառակորդին կամ նրա սպորտային հագուստին:

7. Հաղթել խաղարկությունը

Խաղացողը հաղթում է խաղարկությունը եթե`

7.1. Հակառակորդի մոտ չի ստացվում ճիշտ մատուցումը:

7.2. Հակառակորդի մոտ չի ստացվում ճիշտ պատասխան հարված հասցնել, բացառությամբ, եթե մրցավարը չի նշանակել խաղարկության կրկնություն, կամ միավորը չի հանձնում հակառակորդին:

7.3. Գնդակը չի դիպչում հարվածող խաղացողին , նրա մարզահագուստին  կամ ձեռնաթիակին:

7.4. Այն դեպքերում, երբ դա նախատեսված է կանոններով, մրցավարը տալիս է միավոր հակառակորդին:



Վերադառնալ