Armenian Squash Federation


  

Նորություններ

\"ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ\"-ը ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ՍՔՎՈՇԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ (ԵՍՖ) ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄԱՐԶԻՉ ՄԻՔԱՅԵԼ ԽԱՆԻՆ


\

Ապրիլի 12-14-ը  \"Գրանդ Սպորտ\"-ը հյուրընկալել էր ԵՍՖ-ի սքվոշի պրոֆեսիոնալ մարզիչ Միքայել Խանին` անցկացնելու Սքվոշի մարզչական L-1 որակավորման դասընթացներ \"Գրանդ Սպորտ\"-ի մարզիչների հետ:

Դասընթացի ավարտին \"Գրանդ Սպորտ\"-ի մարզիչներ՝ Հայկ Ավետիսյանը, Հովհաննես Դավթյանը և Սերգեյ Քեշիշյանը պարգևատրվեցին 
 Սքվոշի մարզչական Լ-1 որակավորման դասընթացի դիպլոմով, իսկ Լուսինե Ասատրյանը, Վարդան Խաչատրյանը, և Դավիթ Նիկոյանը ստացան մասնակցության վկայական:

Երեք օր 
Միքայել Խանի հետ միասին ջանասիրաբար աշխատելու արդյունքում, \"Գրանդ Սպորտ\"-ի մարզիչները ստացան հնարավոր օգտակար տեղեկություններ` ինչպես ավելի արդյունավետ անցկացնել սքվոշի պարապմունքները և կազմակերպել մրցաշարեր, ինչպես նաև մարզիչները սիրով պատրաստ են ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները  կիսել սքվոշի մյուս մարզիկների և սքվոշի սիրահարների հետ:

Դիտել նկարները:

 
  


Վերադառնալ