Armenian Squash Federation


  

Նորություններ

ԱՎԱՐՏՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՔՎՈՇԻ II ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ


ԱՎԱՐՏՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՔՎՈՇԻ II ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

Մայիսի 26-ին տեղի ունեցան Հայաստանի սքվոշի II առաջնության կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերը, որի արդյունքներով հայտնի դարձան առաջնության հաղթողները  \"M1\", \"M2\" և \"M3\" կարգերում: 

\"M1\" կարգում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները ստացան դրամական պարգև, պատվոգիր, իսկ I տեղը զբաղեցրած մարզիկը ստացավ նաև գավաթ:

\"M2\" և \"M3\" կարգերում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները որպես մրցանակ ստացան պատվոգիր, ձեռնաթիակ և սպորտային պայուսակ, ինչպես նաև I տեղը զբաղեցրած մարզիկները ստացան գավաթներ:


\"M1\" կարգում`

I տեղը զբաղեցրեց Հայկ Ավետիսյան,

II տեղը զբաղեցրեց Սերգեյ Քեշիշյանը,

III տեղը զբաղեցրեց Սերգո Գրիգորյանը:


\"M2\" կարգում`

I տեղը զբաղեցրեց Տեր-Ավետիսյան Վանանդը,

II տեղը զբաղեցրեց Բունիաթյան Տիգրանը,

III տեղը զբաղեցրեց Գրիգորյան Վրույրը:


\"M3\" կարգում`

I տեղը զբաղեցրեց Արա Կարապետյանը,

II տեղը զբաղեցրեց Գագիկ Նավասարդյանը,

III տեղը զբաղեցրեց Արմեն Մարկոսյանը:

Դիտել նկարները: 


Վերադառնալ