Սքվոշի աշխարհի ֆեդերացիայի ՛՛Դեսպան ծրագիր 2017-ը՛՛ Հայաստանում և Ուկրաինայում

Սքվոշի աշխարհի ֆեդերացիայի կոմից կազմակերպվող ''Սքվոշի դեսպան ծրագիրը'' (WSF Ambassador Programme) 2017թ.-ին հյուրընկալելու է Հայաստանը և Ուկրաինան:
Այցի շրջանակներում ծրագիրը կգլխավորեն սքվոշի ասպարեզում համաշխարհային ճանաչում ունեցող, ֆրանսիացի մարզուհի Կամիլիա Սերմեն (Camilia Serme)
և եգիպտացի մարզիկ Ռեմի Աշուրը (Remi Ashour):
Սքվոշի զարգացմանը միտված միջազգային այս ծրագիրը, դեռևս սկիզբ առնելով 2011թ.-ին, կմիավորի սքվոշի 2 խոշորագույն առաջնորդներին, ինչպես նաև միջազգային մարզիչի ու դատավորի մեկ վայրում` նպատակ հետապնդելով թեմատիկ կոնֆերանսների, ցուցադրական խաղերի, դատավարարկան և մարզչական սեմինարների, ինչպես նաև լրագրողական պրեզենտացիաների միջոցով անցկացնել եռօրյա ծրագիր սքվոշի նորաստեղծ պետություններում:
WSF սքվոշի դեսպան ծրագրի բազմաթիվ առիթների ներկայացուցիչ Նիկոլ Դեյվիդին և այս ծրագրում առաջին անգամ մասնակցություն ցուցաբերող Միգել Ռոդրիգեսին կմիանան Բելգիայի սքվոշի ազգային հավաքականի մարզիչ Ռոննի Վլասսակսը և սքվոշի միջազգային դատավոր Մարկո Պոդգորսեկը Սլովենիայից: WSF ծրագրի արշավը տեղի կունենա 2017 թ.-ի հունիսի 27-ից հուլիսի 2-ը:
Սքվոշի աշխարհի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Էնդրյու Շելլին (Andrew Shelley) ասում է,- ՛՛Մեր ողջ պատվիրակությունը բուռն ոգևորություն է ապրում առաջիկա միջոցառման շրջանակներում սպորտի հեղինակավոր անձանց, սքվոշի ֆեդերացիաների և ԶԼՄ-ների համատեղ հանդիպման կապակցությամբ Երևանում և Կիևում: Մեզ, ավելի քան երբևէ, բերկրանք է պարգևում ընձեռնված հնարավորությունը երիտասարդ ֆեդերացիաներին օգնության և առաջխաղացման գործունեություն ծավալելը:
WSF պատվիրակության ծրագիրն առաջին անգամ այցելել է մերձբալթյան երկիր Լատվիա, այնուհետև աֆրիկյան երկրներ Մալավի և Նամիբիա, 2013թ.-ին՝ Պանամա և Վենեսուելա, 2014թ.-ին Նոր Գվինեա, 2015թ.-ին Սերբիա, Ռումինիա, Խորվաթիա: Իսկ անցյալ տարի ծրագիրն այցելել է Չինաստանի Դալյան և Մակաո քաղաքներ: