Armenian Squash Federation


  

Նորություններ

ՍՔՎՈՇԻ ՄԱՍՏԵՐԿԼԱՍ


ՍՔՎՈՇԻ ՄԱՍՏԵՐԿԼԱՍ

Սքվոշի Հայկական Ազգային Ֆեդերացիան «Գրանդ Սպորտ» մարզաառողջարարական համալիրի հետ համատեղ 2013 թ.-ի դեկտեմբերի 19-27 հյուրընկալեց Կանադայից ժամանած «Hartunian Squash» ակադեմիայի գլխավոր մարզիչ Պատրիկ Հարթունյանին: Նա անցկացրեց սքվոշի «master class» «Գրանդ Սպորտ» մարզաառողջարարական համալիրի սքվոշի մարզիչներ Հայկ Ավետիսյանի, Սերգեյ Քեշիշյանի, Հովհաննես Դավթյանի, ինչպես նաև  նրանց աշակերտներ Սերգեյ Գրիգորյանի և Հովհաննես Գրիգորյանի հետ:

Դասընթացի հիմնական նպատակն էր խթանել սքվոշի զարգացումը հայ սպորտասերների շրջանում: Մասնակիցները պատրաստակամորեն հետևում էին  սքվոշի վարպետի ճկուն խաղին, լսում էին նրա խորհուրդները և սովորում էին  սքվոշ սպորտաձևի տեխնիկան անցկացված դասընթացների ընթացքում: 

«Master class»-ին մասնակցեցին նաև պատանի սքվոշի խմբակի առավել աչքի ընկնող աշակերտներ Մարկոս Մեյթարջյանը, Ավետ Դավթյանը և Մարի Ղազարյանը: Անցկացվեցին խմբակային և անհատական պարապմունքներ նույնպես: Խմբակային պարապմունքներին մասնակցեցին «Սինոփսիս Արմենիա» ընկերության աշխատակիցները:


Վերադառնալ