ՍՔՎՈՇԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ VI ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 30-ին և հուլիսի 1-ին ՛՛Գրանդ Սպորտ՛՛ մարզաառողջարարական համալիրում անցկացվեց Սքվոշի Հայաստանի VI առաջնությունը: Առաջնությունն անցկացվում էր տարբեր կատեգորիաներում: Մասնակցում էին Սքվոշի հայկական ազգային ֆեդերացիայում անդամագրված մարզիկները: Մասնակիցների ընդհանուր թիվը 34 էր:
''Beginners'' կատեգորիայում հաղթող ճանաչվեց Ռոբերտ Աթաբեկյանը, II տեղը զբաղեցրեց Արեգ Գևորգյանը, III տեղը զբաղեցրեց Հայկ Մարկոսյանը:
''Advanced'' կատեգորիայում I տեղը զբաղեցրեց Էլեն Երիսփոխյանցը, II տեղը զբաղեցրեց Գևորգ Գևորգյանը, III տեղում էր Դավիթ Սարոյանը:
"Professional'' կատեգորիայում հաղթեց Լևոն Հարությունյանը, II տեղում էր Միքայել Ներսիսյանը, իսկ III տեղը զբաղեցրեց Մարատ Սարգսյանը:
Բոլոր հաղթողները պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով:
Վերադառնալ