Տարեվերջյան մրցաշար 2019

Դեկտեմբերի 14-15 ՛՛Գրանդ Սպորտ՛՛ մարզահամալիրում անցկացվեց սքվոշի տարեվերջյան մրցաշար, որին մասնակցեցին մեր մարզահամալիրում մարզվող պատանի և ավագ սքվոշիստները:
Չորս կատեգորիայում (սկսնակների և միջին կատեգորիա, կանանց և տղամարդկանց կատեգորիա) պայքարի մեջ մտան մինչև 35 մարզիկներ: Մրցումներն անցան ակտիվ ու դինամիկ մթնոլորտում: Մասնակիցների խաղին հետևում և նրանց ոգևորում էին նրանց հարազատներն ու ընկերները:
Եզրափակիչ դուրս եկան հետևյալ մասնակիցները.
Սկսնակներ (մանկական խումբ)
III տեղ Սերգեյ Իսահակյան
II տեղ Վրեժ Աբգարյան
I տեղ Աննա Նիգոյան
Միջին խաղամակարդակ (պատանի մասնակիցներ)
III տեղ Անահիտ Մարգարյան
II տեղ Արեն Աբրահամյան
I տեղ Դավիթ Սահակյան
Կանանց կատերգորիա
III տեղ Մերի Գալստյան
II տեղ Նատալյա Բոլշակովա
I տեղ Գոհար Թամազյան
Տղամարդկանց կատեգորիա
III տեղ Խաչիկ Սահակյան
II տեղ Բադալյան Վրեժ
I տեղ Գևորգյան Գևորգ
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին մեծ ոգևորությամբ սքվոշով զբաղվելու և իրենց ուրույն տեղն ունենալու այս ամենաառողջարար ու հետաքրքիր սպորտաձևի զարգացման հարցում: