Armenian Squash Federation


  

Առաջնություններ

ՍՔՎՈՇԻ ՍԻՐՈՂԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՎ

ՍՔՎՈՇԻ ՍԻՐՈՂԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Սքվոշն առողջ ապրելակերպի գրավական է: Երկու շաբաթ մոտ 20 և ավելի լրատվամիջոցների լրագրողներ հաճախում էին պարապմունքների:

Սքվոշի ընդհանուր կանոնները սերտելուց հետո լրագրողների միջև կազմակերպվեց սիրողական մրցաշար նրանք մրցեցին միմյանց հետ և իրենց ուժերը չափեցին այս սպորտաձեում:  Լրագրողների միջև կազմակերպված մրցաշարը հիանալի գաղափար էր: Նրանք մեծ ոգևորությամբ էին մասնակցում պարապմունքներին: Մրցաշարի նպատակն այն էր, որ հենց լրագրողները սովորեն և փորձեն իրենց դրսևրել այս սպորտաձևում, քանի որ սքվոշի տարածման հարցում նրանք կարևոր դեր են կատարում: Նրանց լուսաբանմամբ այս սպորտաձևն ավելի հասանելի կլինի հանրության լայն շրջանակների համար: Մրցաշարի ավարտին հայտարարվեցին հաղթողների անունները:

                             

Նրանք մեծ ոգևորությամբ էին մասնակցում պարապմունքներին: Մրցաշարի նպատակն այն էր, որ հենց լրագրողները սովորեն և փորձեն իրենց դրսևրել այս սպորտաձևում, քանի որ սքվոշի տարածման հարցում նրանք կարևոր դեր են կատարում: Նրանց լուսաբանմամբ այս սպորտաձևն ավելի հասանելի կլինի հանրության լայն շրջանակների համար: Մրցաշարի ավարտին հայտարարվեցին հաղթողների անունները:

                            

Կանանց պայքարում 1-ին տեղը զբաղեցրել է «Հանրային ռադիո»-ի լրագրող Սոնա Ղուկասյանը: Երկրորդ տեղում «Երկիրն այսօր»-ի մեկնաբան Մարինե Կարապետյանն, իսկ 3-րդ տեղը սպորտի նախարարության լրագրող Արաքսյա Սիմոնյանինն է: Տղամարդկանց պայքարում 1-ին տեղը զբաղեցրել է «Հանրային ռադիո»-ից Արամ Մանուկյանը, 2-րդը՝ armfootball.com կայքից Ռաֆայել Խալաթյանը, 3-րդը՝ «Առավոտ» օրաթերթից Աշոտ Հակոբյանը:

                    

                     


Վերադառնալ